Մենք ճանապարհ ունենք անցնելու, դրա համար զերծ եմ մնում ՌԴ-ին գնահատականներ տալուց․ ԱԺ պատգամավոր
ՌԴ խաղաղապահները նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնությամբ իրենց պարտականությունները չեն կատարել։ ABC media-ի հետ զրույցում ասել է ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը։
«ՌԴ խաղաղապահները, այո՛, իրենց աշխատանքը լավ չեն կատարել, բայց մենք դեռ ճանապարհ ունենք անցնելու և պետք չէ կտրուկ խոսել ու գնահատականներ տալ»,- ասել է Բալայանը։
Հիշեցնենք, որ այսօր Արցախի շարժման 36-րդ ամյակին նվիրված Արցախի ներկայացուցչությունում նիստ է տեղի ունենում։
Նիստին մասնակցում են ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը, ԱՀ ԱԺ պատգամավորներ, շարժման մասնակիցներ։