Շնորհակալ եմ ԱՀ նախագահին՝ ինձ վստահելու համար. Աշոտ Դանիելյանը ազատ է արձակվել
Արցախի նախագահի անվտանգության աշխատակից Աշոտ Դանիելյանը ազատ է արձակվել։ ABC media-ին տեղեկացրել է նրա պաշտպան Ռոման Երիցյանը։
«Աշոտ Դանիելյանը ազատ է արձակվել, նրան անազատության մեջ պահելու հիմքերը վերանայվելու են։ Այսինքն՝ Աշոտ Դանիելյանին մեղադրանք չի առաջադրվել։ Պաշտպանյալս անազատության մեջ եղել է մոտ 60 ժամ»,- նշել է Ռոման Երիցյանը։
Աշոտ Դանիելյանը պաշտպանի ֆեյսբուքյան ուղիղ եթերով շնորհակալություն է հայտնել իր աջակիցներին ու փաստաբանին՝ օգնելու համար։
«Փորձել են կեղծ մեղադրանք առաջադրել, որը չի ստացվել»։ Փաստաբանի խոսքով՝ խափանման միջոց չի կիրառվելու։
Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին դիմակավորված անձինք քաղաքացիական մեքենայով կանգնեցրել են Սամվել Շահրամանյանի՝ հասարակական հիմունքներով աշխատող թիկնազորի աշխատակից Աշոտ Դանիելյանին, ձեռնաշղթաներ հագցրել եւ իր իսկ մեքենայով տարել քրեական ոստիկանություն՝ թմրանյութ օգտագործելու և պահելու կասկածանքով։
Նշենք նաև՝ արցախցի Աշոտ Դանիելյանը սամբոյի աշխարհի կրկնակի չեմպիոն է: