Վաշինգտոնը շարունակում է կոչ անել կողմերին՝ ձգտելու հասնել տևական և կայուն համաձայնության, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը․ այս մասին հայտնում են ԱՄՆ Պետական դեպարտամենտից։
Խոսնակը պատասխանել է հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունեն Հայաստանի և Ադրբեջանի բեռլինյան հանդիպումից։
«Ես հայտարարություններ չունեմ անելու, բայց մենք շարունակում ենք խրախուսել կողմերին՝ ձգտելու հասնել տևական և կայուն համաձայնության», – ասել է Միլլերը։