25 Դեկ
2024
4.5° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պատերազմ սկսելու պատճառը հայկական Սահմանադրությունը չէ, Ադրբեջանի համար հայկական ինքնությունն է խնդիր․ Աբրահամ Գասպարյան

Պատերազմ սկսելու պատճառը հայկական Սահմանադրությունը չէ, Ադրբեջանի համար հայկական ինքնությունն է խնդիր․ Աբրահամ Գասպարյան

ՀՀ Անկախության հռչակագիրը մի շարք այլ ժողովուրդների և երկրների անկախության հռչակագրերի հետ համեմատելով՝ այն կարող ենք բնութագրել որպես քաղաքականապես հասուն ազգի իրավաքաղաքական փաստաթուղթ․ հռչակագրին նվիրված քննարկման ընթացքում ասաց Genesis Armenia ուղեղային կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Աբրահամ Գասպարյանը։

«Քաղաքական նպատակ ունեցող ազգի «Գիրք ծննդոց»․ Գասպարյանն այսպես է բնութագրում ՀՀ Անկախության հռչակագիրը։

«Ադրբեջանի՝ պատերազմ սկսելու պատճառը հայկական սահմանադրությունը չէ, որովհետև սովորաբար քաղաքական իրականություններում էլիտաներն են որոշում նարատիվները, աշխարհը դիրքավորվում է՝ ըստ քո ներկայացրած թեզերի։ Ադրբեջանի համար հայկական ինքնությունն է խնդիրն առհասարակ։ Ինքը խոսում է ազգերի իրավահավասարության մասին, հարց է առաջանում՝ իսկ Ադրբեջան պետությունը ո՞ր հիմքով է հռչակվել առհասարակ, եթե հաշվի չառնենք Ազգերի լիգայի կամ անցած դարի 16-17 թվականներին տեղի ունեցող գործընթացները»,- եզրափակել է Գասպարյանը։