
Բեռլինում մեկնարկել է Միրզոյան-Բայրամով բանակցությունների երկրորդ օրը
Բեռլինում մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի ղեկավարած պատվիրակությունների միջև բանակցությունների երկրորդ օրը․ այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակը։
«Շարունակվում են քննարկումները Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի հարցերի շուրջ»,- գրել է ԱԳՆ խոսնակը։
Հիշեցնենք, որ բանակցությունները սկսել էին երեկ։