Միանշանակ շարժվելու ենք այն ուղղությամբ, որը մեզ առավել անվտանգություն կապահովի․ Ալեն Սիմոնյանի հայտարարության առանցքային կետերը
- ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում կայացված չէ, բայց որևիցե մեկը չի բացառում։
- Հայաստանը պատրաստ է Եվրամիության անդամակցության թեկնածու դառնալ։
- 2021 թվականին հայ ժողովուրդը չգիտակցելով, կամ ինչ-որ տեղ գիտակցելով տապալել է մեծ պլան՝ Հայաստանը դարձնել Ռուսաստան–Բելառուս միութենական պետության անդամ։
- Ուկրաինայի պատերազմը սկսվել է Արցախի պատերազմով։
- Մեր ամենամեծ մտահոգությունն այն է, թե որտեղից է հարվածը լինելու, ակնհայտ է, որ այդ հարվածն արվում է Ադրբեջանի ձեռքերով ու ուղղված է մեր ինքնիշխանության դեմ։
- Ակնհայտ է, որ այս անվտանգային համակարգը չի գործում․ մենք հիմա փորձում ենք զենք գնել բոլոր հնարավոր տեղերից՝ պաշտպանելու մեր պետությունը։
- Ինչ–որ վեկտոր փոխելու քննարկում չենք ունեցել․ մենք քննարկում ենք՝ ինչ անել, որ նվազեցնենք ՀՀ-ին սպառնացող վտանգները։