29 Նոյ
2024
2.2° c ԵՐԵՎԱՆ
3.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թուրքիային վաճառված ԱՄՆ-ի F-16 ինքնաթիռներ օգտագործվել են 2020 և 2023 թվականներին՝ Արցախի հայության դեմ․ սենատոր Ռենդ Փոլ

Թուրքիային վաճառված ԱՄՆ-ի F-16 ինքնաթիռներ օգտագործվել են 2020 և 2023 թվականներին՝ Արցախի հայության դեմ․ սենատոր Ռենդ Փոլ


ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ռենդ Փոլը Սենատին է ներկայացրել բանաձև, որը կարգելի F-16 ռազմական կործանիչների վաճառքը Թուրքիային․ այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:



«Թուրքիան կանգնած է եղել իր դաշնակից Ադրբեջանի կողքին՝ տարածաշրջանն իրեն ենթարկեցնելու իր ջանքերում։ ԱՄՆի F-16 ինքնաթիռները Թուրքիան տրամադրել է Ադրբեջանին և դրանք օգտագործվել են 2020-ի պատերազմում։ 2023-ին Ադրբեջանի հետագա ռազմական գործողությունների հետևանքով զոհվել են հազարավոր մարդիկ, ստեղծվել է հումանիտար աղետ, որի հետևանքով ավելի քան 100 հազար մարդ ստիպված է եղել բռնի տեղահանվել»,- ասվում է ANCA-ում X-ում:



Նա շեշտել է, որ պետք է ընդունել բանաձևը՝ Թուրքիայի կառավարությանը F-16-ների և պաշտպանական այլ ապրանքների վաճառքի համար։

 

Բանաձևը, սակայն, ընդունվելու համար բավարար ձայներ չի ստացել: