25 Դեկ
2024
0.9° c ԵՐԵՎԱՆ
3.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Զարմանալի է, որ իշխանությունը չգիտի՝ ինչ պայմանավորվածության հիման վրա են ռուս սահմանապահները Ներքին Հանդում․ Սեյրան Օհանյան

Զարմանալի է, որ իշխանությունը չգիտի՝ ինչ պայմանավորվածության հիման վրա են ռուս սահմանապահները Ներքին Հանդում․ Սեյրան Օհանյան

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում խոսել է Ներքին Հանդում ռուս սահմանապահների գործունեությանն առնչվող ՀՀ իշխանությունների հայտարարությունների մասին՝ նշելով, որ զարմանում է, թե ինչպե՞ս է, որ ՀՀ իշխանությունները չգիտեն, թե ինչ պայմանագրի համաձայն են ռուս սահմանապահները գտնվում Սյունիքում։

«ՀՀ-ում փաստորեն կարելի էր նոյեմբերի 10-ի հայտարարությունից հետո բանավոր հրահանգ տալ ու ասել, որ զորքերը հետ քաշեն մինչև ՀՀ սահման, երբ պայմանավորվածություն կար զորքերը կանգնեցնել այնտեղ, որտեղ մարտական գործողություններն ավարտվել են։ Եթե չկա այսպիսի պայմանագիր, դա նշանակում է, որ երբ եղել է անհրաժեշտություն, ՀՀ իշխանությունները, բանավոր ասել են՝ գնացեք, տեղակայվեք։ Այս քննարկումները եղան այն բանից հետո, երբ հայտարարվեց, որ ռուս սահմանապահները կանխել են կամ թույլ չեն տվել, որ եվրոպական դիտորդները հայտնվեն Ներքին Հանդում։ Այսօր դեմ առ դեմ կանգնած են Ադրբեջանի ԶՈւ-ի ու ՀՀ-ի ԶՈւ ստորաբաժանումները։ Ստորաբաժանումների միջև ցանկացած սադրանք կանխելը, համապատասխան միջոցառումներ ձեռնարկելը մեր ԶՈւ-ի գործառույթն է»,- եզրափակել է պատգամավորը, և ավելացրել, որ եթե տեղի հրամանատարությունը խելացի կերպով վարվեր, 4 զոհ չէինք ունենա։