25 Դեկ
2024
0.6° c ԵՐԵՎԱՆ
4.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանի և Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների հարցերը՝ Անթալիայի համաժողովին․ ի՞նչ է քննարկվել

Ադրբեջանի և Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների հարցերը՝ Անթալիայի համաժողովին․ ի՞նչ է քննարկվել

Անթալիայում տեղի է ունենում 3-րդ դիվանագիտական ֆորումը, որին մասնակցում է նաև հայկական պատվիրակությունը։

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ միջազգային այս ֆորումին մասնակցում է 20 պետության ղեկավար ու վարչապետ, իսկ ավելի քան 60 երկիր, այդ թվում՝ Հայաստանը, ներկայացված է ԱԳ նախարարի մակարդակով։

Համաժողովին մասնակցում է նաև ՀՀ ԱԺ փոխխոսնակ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։

Նա իր ելույթումն նշել է՝ Ադրբեջանի այն պնդումները, թե իբր Հայաստանի Սահմանադրությունը խոչընդոտում է խաղաղության պայմանագրի ստորագրմանը, հերքվում են այն սկզբունքներով, որոնց շուրջ երկու երկրների ղեկավարները համաձայնեցրել են առնվազն նախնական մակարդակով։
 
«Հայաստանի Սահմանադրությունը և իրավական դաշտը մեր ներքին գործն է։ Սա որևէ կերպ կապ չունի խաղաղության հասնելու գործընթացների հետ։ Հայաստանը տարածքային պահանջներ չունի Ադրբեջանից, և դա բազմիցս ասվել է նույնիսկ Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի համատեղ հայտարարություններում։ Խաղաղության համաձայնագրի նախագծում, որը բանակցվում է, կա երկու կետ, որոնք համաձայնեցվել են երկկողմ մակարդակով՝ առնվազն նախնական։ Նախ՝ սևով սպիտակի վրա գրված է, որ երկրները ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, չունեն և հետագայում էլ չեն ունենա միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ։ Երկրորդ, երկրները չեն ապավինի իրենց ներքին օրենսդրությանը այս համաձայնագրին չկատարելու համար։ Լավագույն միջոցը միմյանց համոզելու, որ տարածքային հարցերում միմյանցից ոչինչ չենք պահանջում և չենք պահանջելու, խաղաղության պայմանագիր կնքելն է»,- ասել է Ռուբինյանը։
 

Անդրադառնալով Հայաստանի ձեռք բերած նոր զինամթերքի թեմայի շահարկմանը՝ Ռուբինյանը նշեց է, որ  Հայաստանը ոչ թե ռազմականացվում է, այլ կառուցում է իր պաշտպանությունը։
 
«Մենք պարզապես պաշտպանում ենք մեզ: Սա միանգամայն տրամաբանական է՝ հաշվի առնելով, որ Հայաստանն ունի անվտանգության խնդիրներ, որոնք գալիս են նաև Ադրբեջանից։ Ուստի մենք պետք է պաշտպանենք մեզ։ Եվ մեր ինքնիշխան իրավունքն է կառուցել սեփական պաշտպանությունը։ Մենք ագրեսիվ մտադրություններ չունենք մեր հարևաններից որևէ մեկի նկատմամբ և ճանաչում ենք նրանցից յուրաքանչյուրի տարածքային ամբողջականությունը»,-ասել է նա։
 
Նա նաև ընդգծել է, որ Բաքուն ևս շարունակում է զենք գնել տարբեր երկրներից. «Մենք գիտենք, որ Ադրբեջանը դա անում է ոչ միայն պաշտպանվելու համար»։
 
 
Խոսելով Թուրքիայի հետ

հարաբերությունների հեռանկարների մասին՝ Ռուբինյանն ասել է, որ Հայաստանը պատրաստ է թեկուզ հիմա կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ և ապաշրջափակել հաղորդակցությունները։

«Եթե Սերդարը համաձայնի (նկատի ունի Թուրքիայի ներկայացուցիչ Սերդար Քըլըչին-խմբ․), մենք կարող ենք այդ մասին այսօր հայտարարել։ Հուսով եմ, որ դուք համաձայն եք, և այս ֆորումը կդառնա պատմական: 2022 թվականի հուլիսին ես և Սերդարը հայտարարեցինք, որ 2023 թվականի ամռանը կբացենք ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար, իսկ հետո՝ դիվանագիտական անձնագիր ունեցողների համար։ Ցավոք, դա դեռ տեղի չի ունեցել։ Հայկական կողմից դրա համար ողջ ենթակառուցվածքը պատրաստ է»,- ասել է Ռուբինյանը։

Սերդար Քըլըչը քննարկման ժամանակ առաջարկել է հաջորդ հանդիպումը կազմակերպել հաջորդ շաբաթ՝ Երևանում, ինչին ի պատասխան Ռուբինյանն առաջարկել է ավելի ուշ քննարկել և որոշել հանդիպման վայրն ու ժամը։