Կարմիր Խաչի աշխատակիցները Բաքվում այցելել են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին
Փետրվարի վերջին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները այցելել են Բաքվում պահվող հայերին։
Այս մասին ադրբեջանական APA-ի հարցմանն ի պատասխան ասել է ԿԽՄԿ-ի Բաքվի ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան։
Նա տեղեկացրել է, որ նրանց հետ անհատական հանդիպումներ են տեղի ունեցել, պայմաններ են ստեղծվել նրանց ընտանիքների հետ շփման համար։
«ԿԽՄԿ-ն իր մանդատի համաձայն գնահատում է նման այցելությունների ընթացքում կալանավորված անձանց վերաբերմունքը և պահման պայմանները: ԿԽՄԿ-ն նաև նպաստում է անձանց ընտանիքների հետ հարաբերությունների վերականգնմանը կամ շարունակմանը: ԿԽՄԿ ընթացակարգերին, դիտարկումներին և առաջարկություններին համապատասխան տեսակցությունները կատարվում են միայն կալանավորող կողմի հետ»,- նշել է Հուսեյնովան։