ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասուլիսի ժամանակ ցույց է տվել ՀՀ տարածքի մանրակերտը` պատասխանելով հարցին, թե որն է Հայաստանի Հանրապետության տարածքը։
«Սա ՀՀ–ի դե յուրե ամրագրված տարածքն է»,– նշել է նա։
Նա ընդգծել է, որ երբեք ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել ու չի լինի Տավուշի մարզի որևէ գյուղ Ադրբեջանին հանձնելու մասին։
«ՀՀ տարածքում նման անուններով գյուղեր չեն եղել, որոնց անունները նշվում է ադրբեջանական մամուլում»,– ասել է նա։