Չեմ կասկածում, որ Պուտինը կշարունակի մնալ մեր նախագահը․ Պեսկով
Ռուսաստանի Դաշնության հաջորդ նախագահը պետք է լինի հենց այնպիսին,
ինչպիսին Վլադիմիր Պուտինն է. այս մասին աել
է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը․
հայտնում է ՏԱՍՍ-ը։
Պեսկովը վստահ է, որ առաջադրվելու դեպքում
գործող նախագահը կհաղթի։
«Պուտինը դեռ չի հայտարարել իր թեկնածությունը առաջադրելու մտադրության մասին: Բայց
ես անկեղծորեն ուզում եմ հավատալ, որ նա կանի դա: Չեմ կասկածում, որ նա կհաղթի ընտրություններում,
չեմ կասկածում, որ նա կշարունակի մնալ մեր նախագահը: Հետո պարզ կլինի »,- ասել
է մամուլի քարտուղարը։