ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր ասուլիսի ժամանակ խոսել է Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունների մասին։
Լրագրողի հարցին՝ Մոսկվան ինչպե՞ս է գնահատում Հայաստանի ղեկավարի հայտարարությունը, թե «Զվարթնոց» օդանավակայանից ՌԴ սահմանապահները դուրս կբերվեն, Զախարովան պատասխանել է․« Հայաստանի ղեկավարության կողմից այդ թեմայի շուրջ մեկնաբանությունները եղել են գերատեսչական խողովակներով, սակայն դիվանագիտական խողովակով մենք ոչինչ չենք ստացել։
Նշված հայտարարությունըԵրևանի կողմից ոչ բարեկամական քայլ է և չի բխում Հայաստանի քաղաքացիների անվտանգային շահերից։ Հատկապես, որ երկար տարիներ հայ և ռուս սահմանապահ զորքերը արդյունավետ իրականացրել են իրենց գործառույթները»։