ՌԴ և Թուրքիայի փոխարտգործնախարարները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը
Մարտի 13-ին Անկարայում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը խորհրդակցություններ է անցկացրել թուրք պաշտոնակցի՝ Բուրաք Աքչափարի հետ։
Քննարկվել են ուկրաինական ճգնաժամի թեմաները, այդ թվում՝ դրա քաղաքական և դիվանագիտական կարգավորման հեռանկարները։ Այս համատեքստում ռուսական կողմը մատնանշել է Միացյալ Նահանգների գլխավորած «կոլեկտիվ Արևմուտքի»՝ Կիևի վարչակարգին զենք մատակարարելը դադարեցնելու անհրաժեշտությունը։
Կողմերը համեմատել են իրենց տեսակետներն Անդրկովկասում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Նրանք ընդգծել են հայ-ադրբեջանական կապերի կարգավորման կարևորությունը՝ տարածաշրջանային ձևաչափերի շրջանակներում։
Շոշափվել են նաև ռուս-թուրքական օրակարգի որոշ ասպեկտներ՝ Մոսկվայի և Անկարայի միջև համագործակցության խորացմանն առնչվող հարցեր։