Ամերիկայի Միացյալ Նահանգները հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հիմնախնդրին հատուկ ուշադրություն է դարձնում. այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերն այն մասին, որ Ադրբեջանի հետ պատերազմից խուսափելու համար անհարժեշտ է սահմանի արագ սահմանազատում իրականացնել:
«Սա մի խնդիր է, որին մենք շարունակում ենք հատուկ ուշադրություն դարձնել։ Սա հարց է, որի վրա ոչ միայն պետքարտուղարը, այլև նրա օգնական Օ’Բրայենը, ինչպես նաև ավագ համակարգող Բոնոն շարունակում են կենտրոնանալ՝ շփվելով համապատասխան զրուցակիցների հետ»,- եզրափակել է խոսնակը։