Նարեկ Սամսոնյանին ձերբակալել են օրենքը խախտող ակնհայտ անհամաչափ ուժ կիրառելով․ Թաթոյան
Հասարակական-քաղաքական գործիչ Նարեկ Սամսոնյանի ձերբակալությունը օրենքի անհամաչափ ուժ կիրառելու հետևանքով է եղել։ «Facebook»-ի իր էջում գրել է Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի հիմնադիր տնօրեն Արման Թաթոյանը։
«Դիմակավորված ոստիկանների առկայությունը նույնպես անթույլատրելի է, քանի որ նման ակնհայտ անհամաչափ ուժի գործադրմամբ ձերբակալելու պայմաններում դա վատ վերաբերմունքի ռիսկը դարձնում է իրական, առավել ևս, որ դիմակավորված ոստիկանների առկայությունը տվյալ դեպքում կապված չէ, օրինակ, ոստիկանների կյանքը պաշտպանելու կամ նրանց անվտանգությունը երաշխավորելու հետ: Ըստ փաստաբանի` Նարեկ Սամսոնյանին նման ձևով ձերբակալելը հենց նրա խոսքի ազատությունը, նրա կողմից հեռարձոկվող հաղորդումը սահմանափակելու համար»,- գրել է Թաթյանը։
Արման Թաթոյանը հավելել է՝ նշվածները միջազգայնորեն երաշխավորված կարևորագույն այնպիսի իրավունքներ են խախտվել, որոնք կոչված են ապահովելու մարդու պաշտպանությունը վատ վերաբերմունքից կամ անօրինական հետապնդումից քրեական վարույթի սկզբնական` իրավունքների տեսանկյունից մեծ ռիսկային փուլում: