
Նրանք ընդդիմադիրներին լռեցնում են՝ մինչև թուրքական վիլայեթ դարձնելը․ Լևոն Քոչարյան
Իշխանությունները իրենց գործողություններով լռեցնում են ընդդիմության անդամներին՝ մինչև Հայաստանը կվերածվի թուրքակա վիլայեթ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։
«Եթե ինչ-որ բան ունեք ճշտելու, մարդուն նորմալ հրավիրեք բաժանմունք, ինչու՞ եք բիրտ ուժ կիրառում, գլուխը գետինը քսելով տանում։ Մենք հասկանում ենք՝ սրանով ուզում են կոնկրետ բան ցույց տալ։ Այսինքն՝ վախի մթնոլորտ ստեղծեն, որպեսզի վախեցնեն, լռեցնեն։ Թե որքանով կհաջողվի լռեցնել մեզ, մեզանից՝ ընդդիմությունից, ժողովրդից է կախված»,- ասել է Լևոն Քոչարյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվել են «Իմնեմնիմի» հաղորդման վարողներ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը։
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը «Facebook» սոցիալական էջում գրել էր, որ Նարեկ Սամսոնյանի դատավարությունը տեղի կունենա մեկից մեկուկես ժամ հետո Շենգավիթի դատարանում։