
Բռնապետական քայլ՝ այլախոհությունը խեղդելու. Վրթանեսյանը «Իմնեմնիմի» հաղորդման վարողների ձերբակալության մասին
«Սա ոչ թե վախեցնել կասեի, այլ դիկտատուրական ստանդարտ գործիքակազմ՝ իշխանությունը ամպրանդելու համար։ Լրագրողների հետ զրույցում ասել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։
«Այս քայլով ցույց են տալիս, որ չի կարելի, այսպես ասած, մեզ նեղացնել»։
Երկրորդ պատճառը, ըստ Վրթանեսյանի, այն էր, որ «Իմնեմնիմի» հաղորդումը լայն լսարան էր ձեռք բերել և իրենց քննադատությունը ավելի շատ էին լսում։
«Երբ իշխանության նկատմամբ քննադատությունը լայն տարածում է գտնում, նրանք տարբեր եղանակներով խանգարում են, անգամ՝ մեխանիկական։ Բռնապետությանը բնորոշ գործիքակազմ է՝ այլախոհությունը խեղդելու։ Այդ ամենը արվում է ցուցադրաբար։
Սա ամենավերևից՝ Փաշինյանի կողմից տրված հրահանգ է՝ նշում է Վրթանեսյանն ու հավելում՝ այս իշխանությունը հայտարարում է խոսքի ազատության մասին, բայց քայլերով հակառակն է ապացուցում։
Հիշեցնենք՝ ժամեր առաջ ձերբակալվել են «Իմնեմնիմի» հաղորդման վարողներ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը։
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը «Facebook» սոցիալական էջում գրել էր, որ Նարեկ Սամսոնյանի դատավարությունը տեղի կունենա մեկից մեկուկես ժամ հետո Շենգավիթի դատարանում։