27 Դեկ
2024
0° c ԵՐԵՎԱՆ
1.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Քաղաքական վրեժ՝ Նարեկի և Վազգենի նկատմամբ. փաստաբան

Քաղաքական վրեժ՝ Նարեկի և Վազգենի նկատմամբ. փաստաբան

Բռնության ուժով բաժանմունք տեղափոխված Վազգեն Սաղաթլյանը հայտարարել է, որ իրեն առաջադրված մեղադրանքը աբսուր է։ Սաղաթելյանի պաշտպանությունը ստանձնել է «Legist» փաստաբանական գրասենյակը: Նրա փաստաբանը Արսեն Բաբայանն է։

«Երևանի քննչական վարչության քննիչը Վազգենին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան, որը քննվելու է Շենգավիթի նստավայրում: Դեռևս պարզ չէ, թե ով է դատավորը եւ երբ կնշանակվի դատական նիստը»,- «Facebook»-ի իր էջում գրել է Արսեն Բաբայանը։

Բաբայանը մեկ այլ գրառմամբ գրել է, որ Վազգեն Սաղաթելյանի հետ հարցաքննությունից առաջ քննիչին տեղեկացրել է, որ քննչականի բակում սպասող պատգամավորներ Ասպրամ Կրպեյանը, Լևոն Քոչարյանն ու Էլինար Վարդանյանը ցանկություն են հայտնել տեսնել Վազգեն Սաղաթելյանին:

«Միջնորդեցի ապահովել վստահորդիս իրավունքը եւ թույլ տալ, որպեսզի հանդիպի պատգամավորներին: Քննիչը միջնորդությունս անհիմն մերժեց: Սա նույնպես հստակորեն հաստատում է մեր պնդումը, որ Վազգենի եւ Նարեկի նկատմամբ իրականացվում է քաղաքական վրեժ»։

Բաբայանը գրառման վերջում հիշեցրել է՝ նախկինում պատգամավորներն անարգել մուտք են գործել քննչականներ և անարգել հանդիպել են ձերբակալվածներին: