Ցնցված ենք Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչությունից. ՀՀ ԱԳՆ
Ցնցված ենք Մոսկվայում տեղի ունեցած անմարդկային ահաբեկչությունից. հայտարարել են ՀՀ ԱԳՆ-ից։
«Խորապես սգում ենք անմեղ մարդկանց կորուստը և շուտափույթ ապաքինում մաղթում բոլոր վիրավորներին և տուժածներին»,- ասված է ՀՀ ԱԳՆ ցավակցական ուղերձում։
Հիշեցնենք, որ այսօր նախնական տվյալներով ահաբեկչություն է տեղի ունեցել Մոսկվայի մերձակայքում գտնվող «Կրակուս սիթի հոլ» դահլիճում։