ԱՄՆ արձագանքը հարցեր է առաջացնում. Զախարովա
ԱՄՆ արձագանքը մեզ մոտ հարցեր է առաջացնում. հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Սպիտակ տունը իրավունք չունի որևէ մեկին ինդուլգենցիա տալու»,- ասել է Զախարովան անդրադառնալով ԱՄՆ այն հայտարարությանը, թե Ուկրաինան կապ չունի Մոսկվայի ահաբեկչության հետ։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի գրասենյակը հայտարարել էր, որ իրենք ահաբեկչության հետ կապ չունեն։
Հիշեցնենք, որ այսօր ահաբեկչություն է տեղի ունեցել Մոսկվայի մերձակայքում գտնվող «Կրակուս սիթի հոլ» դահլիճում։ Նախնական տվյալներով կա 40-ից ավելի զոհ, 100-ից ավելի վիրավոր։