ԵՄ-ն ցնցված է, ՄԱԿ-ը՝ վշտացած. ՌԴ-ում ահաբեկչության միջազգային արձագանքը
Եվրամիությունը ցնցված և ապշած է «Կրոկուս Սիթի Հոլ»-ում ահաբեկչական հարձակման մասին հաղորդագրություններից, դատապարտում է ցանկացած հարձակում քաղաքացիական անձանց վրա և ցավակցություն է հայտնում Ռուսաստանի քաղաքացիներին։
Այս մասին X-ում գրել է Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն: Հայտնում է «Риа новости»-ն:
ՄԱԿ-ը եւս վշտացած է մոսկովյան «Կրոկուս Սիթի Հոլլ»-ում տեղի ունեցած կրակոցների մասին հաղորդագրություններից, հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակը:
«Մենք վշտացած ենք այս նորություններով. փորձում ենք տեղի ունեցածի մասին ավելի շատ տեղեկություն ստանալ»,- նշել է նա: