Վրաստանի վարչապետն այսօր պաշտոնական այցով կժամանի Հայաստան
Պաշտոնական այցով այսօր Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն․ այս մասին հայտնում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։
Նախատեսված են Կոբախիձեի և Նիկոլ Փաշինյանի երկկողմ բանակցություններ, այնուհետև նրանք կշարունակեն հանդիպումը ընդլայնված կազմով։
Երկու երկրների կառավարությունների ղեկավարները մամուլի համար հայտարարություններով հանդես կգան։
Վրաստանի վարչապետը կհանդիպի նաև Վահագն Խաչատուրյանի հետ։
Վրաստանի պատվիրակության կազմում են փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին, արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին, կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիորգի Ամիլախվարին և կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին։
Հիշեցնենք, որ 2024 թվականի հունվարի 26-ին Հայաստանն ու Վրաստանը ստորագրեցին ռազմավարական գործընկերության համաձայնագիր։