Վերահաստատեցինք Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի ժողովրդավարությանը. Պետել
Շատ ուրախ եմ կրկին հանդիպել Հայաստանի խորհրդարանի մեր գործընկեր պատգամավորների հետ Ազգային ժողովի բարեկամական խմբի՝ Հայաստան այցի առաջին օրը. այդ մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Ան-Լորենս Պետելը:
«Միասին վերահաստատեցինք Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի ժողովրդավարությանը և համագործակցությունը խորացնելու մեր պատրաստակամությունը»,- նշել է Պետելը: