26 Մար
2026
8° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ներկայիս իշխանությունները գնում են միակողմանի զիջումների, մեր հետագա ճակատագիրը լուծվում է Տավուշում․ Գուրգեն Մելիքյան

Ներկայիս իշխանությունները գնում են միակողմանի զիջումների, մեր հետագա ճակատագիրը լուծվում է Տավուշում․ Գուրգեն Մելիքյան

Ներկայիս իշխանությունները գնում են միակողմանի զիջումների, մեր հետագա ճակատագիրը լուծվում է Տավուշում․ այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը։

«Տավուշը մեր դարպասն է այսօր, և մենք պարտավոր ենք և՛ Ոսկեպարը, և՛ Կիրանցը, և՛ Բաղանիսը պահելու։ Միակողմանի զիջումը ոչ մի բան չի տալու մեզ, մենք ստորացած վիճակում ենք։ Խաղաղությունը յուրաքանչյուրիս է պետք, գիտենք խաղաղության արժեքը բայց և գիտենք այն արյան արժեքը, որ տղաները թափել են»,- հայտարարել է նա։

Նրա խոսքով՝ այդ շրջանները բոլորինս են և ոչ միայն այդտեղի բնակչությանը և պետք է բոլորս պայքարենք դրանց համար։

«Սա հողի, տան, տարածքի հարց չէ, հայրենիքի հարց է, մենք պարտավոր ենք պահելու այդ հողը»,- ասել է նա։

Հարցին՝ այդ տարածքները հայկակա՞ն են, թե՞ չէ, նա արձագանքել է ․ «Այնտեղի հուշարձաններն արդեն ասում են, որ հայկական են, կարիք չկա մենք ինքներս կասկածի տակ դնենք այն ինչը մերն է։ Դադիվանքը մե՞րն էր, թե՞ մեր չէր։ Ուղղակի պետք է արձանագրենք՝ ապաշնորհ մարդիկ չեն կարողանում պահել հայոց երկիրը, թույլ են տալիս պղծելու մեր սրբությունները»։

Հարցին էլ՝ ի՞նչ անել, որ չկրկնվի Աղավնոյի ճակատագիրը, որտեղից մարդիկ դուրս եկան, Մելիքյանը պատասխանել է․ «Պետք է կարողանանք ապաշնորհ մարդկանց ասել՝ եթե չեք կարողանում կառավարել, հեռացեք, գնացեք, բա՛վ է։ Ինչքա՞ն զիջենք, իմ արժանապատվության գնով ես խաղաղություն չեմ ուզում»։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026