Եվրոպայի խորհուրդը շարունակելու է աջակցել Հայաստանին. Բուրիչ
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը X-ում գրառում է արել՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ Երևանում կայացած հանդիպմանը։
«Հիանալի հանդիպում ունեցա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Երևանում։ Եվրոպայի խորհուրդը շարունակելու է աջակցել Հայաստանին՝ բարեփոխումների իր գործընթացում», – գրել է նա ։