11 Նոյ
2024
5° c ԵՐԵՎԱՆ
0.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱԺ-ում կայանում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հարցով հրատապ նիստը

ԱԺ-ում կայանում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հարցով հրատապ նիստը

Ազգային ժողովում ընդանում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հարցով հրատապ նիստը՝ փակ ձևաչափով։

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը նշել է, որ հարցը հանրային հետաքրքրություն ունի, ուստի դեմ են քվեարկելու փակ ռեժիմով նիստի անցկացման որոշմանը։

«Արձանագրենք, որ փակ քննարկումը չի նշանակում պետական գաղտնիքի տեղեկատվության ներկայացում, հետևաբար ավելի շատ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցի էությունը հենց այնպիսին է, որ հանրությանն է հետաքրքրում։ Դրա համար է, որ կողմ ենք բաց անցկացնելուն և բնականաբար քվեարկության դեպքում դեմ ենք քվեարկելու այս որոշմանը»,- նշել է Մինասյանը։

Նիստը փակ անցկացնելու որոշման հարցը դրվեց քվեարկության, որին կողմ քվեարկեց 57 պատգամավոր, դեմ՝ 28, ձեռնպահ՝ 0։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խնդրել է Ազգային ժողովի դահլիճից դուրս գալ այն պատգամավորներին, որոնք գաղտնիության թույլտվություն չունեն։