Ամերիկացի փորձագետը նշել է Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորներին
Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են, The American Conservative ամսագրի հոդվածում գրել է պետքարտուղարության ռուս–ամերիկյան նախագահական երկկողմ հանձնաժողովի նախկին խորհրդական Ջեյմս Քարդենը։
Քարդինի խոսքով՝ այս պահին ակնհայտ է, որ ԱՄՆ Ազգային անվտանգության խորհուրդը չի կարող և չի ցանկանում պատկերացնել մի աշխարհ, որտեղ Իրանն ու Ռուսաստանը գլխավոր չարագործները չեն։ Քարդենը նշում է, որ աշխարհի այս պատկերը նկատելիորեն հակասում է իրականությանը։
«Իրականում, որքան էլ դա ակնհայտ և առանձնապես ոչ հաճելի լինի Վաշինգտոնի պաշտոնյաների համար, Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորներն են Ռուսաստանը և Իրանը»,- ասել է Քարդինը։