24 Դեկ
2024
-0° c ԵՐԵՎԱՆ
0.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանը չի կարող պարտվել որևէ պատերազմում. ազգային անվտանգության ռազմավարությունը արմատական վերանայման կարիք ունի. Աբրահամ Գասպարյան

Հայաստանը չի կարող պարտվել որևէ պատերազմում. ազգային անվտանգության ռազմավարությունը արմատական վերանայման կարիք ունի. Աբրահամ Գասպարյան

«Հայաստանն ու հայությունը նոր աշխարհակարգում». Եվրոպայում դասախոսությունների 3-րդ կանգառը Գերմանիան է։ Քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Աբրահամ Գասպարյանը խոսել է աշխարհաքաղաքական իրադարձությունների,  հայկական պետականության լինելիության մարտահրավերների մասին։

Տեղի հայ համայնքի հետ քննարկել է Սփյուռքի առաքելությունը, Սփյուռք-Հայաստան կապի և կառուցակարգի վերաիմաստավորումը, ներկայացրել հայկական լոբբինգի առաջնահերթություների մարտավարության և ռազմավարության վերանայման խնդիրները, ԵԱՀԿ ՄԽ ձևաչափի այլընտրանքային տարբերակներում հայկական պետության և Սփյուռքի անելիքները։

Բեռլինի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ քաղաքագետը խոսել է նաև ազգային անվտանգության ռազմավարության վերանայման մասին։ Ինչպես Բրյուսելում, այնպես էլ Բեռլինում քաղաքագետն ընդգծել է, որ ազգային անվտանգության ռազմավարությունը կարիք ունի արմատական վերանայման՝ հիմքում դնելով մեծ հավակնություն, որը պետք է արտահայտվի «Հայաստանը չի կարող պարտվել որևէ պատերազմում» նախադասությամբ։