Եթե Թեհրանը հարձակվի իր տարածքից, Իսրայելի պատասխանը կլինի Իրանում․ Իսրայելի ԱԳՆ
Եթե Իրանը հարձակում իրականացնի Իսրայելի տարածքի վրա, պատասխան կստանա Իրանում․ ասել է Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը՝ Kan ռադիոյին տված հարցազրույցում։
«Եթե Իրանը հարձակվի Իսրայելի վրա իր տարածքից, Իսրայելը կպատասխանի Իրանում, քանի որ Իսրայելը չի կարող իրեն թույլ տալ հանդուրժել նման տեսակի հարձակումները՝ իր քաղաքացիների հանդեպ ունեցած պատասխանատվության պատճառով»,- ասել է Կացը: