24 Դեկ
2024
7.1° c ԵՐԵՎԱՆ
10.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պուտինն ու Փաշինյանը առաջիկայում հանդիպման հնարավորություն կունենան. Պեսկով

Պուտինն ու Փաշինյանը առաջիկայում հանդիպման հնարավորություն կունենան. Պեսկով

Կրեմլը հույս ունի, որ ապագայում Վլադիմիր Պուտինը և  Նիկոլ Փաշինյանը հնարավորություն կունենան անձամբ քննարկել երկկողմ հարաբերությունների հարցերը. այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնել է РИА Новости-ին։

«Հայաստանը Ռուսաստանի Դաշնության մերձավոր գործընկերն ու դաշնակիցն է։ Մենք ելնում ենք նրանից, որ մեր երկկողմ հարաբերություններում վերջերս ի հայտ եկած բոլոր բարդ հարցերը կլուծվեն նման երկխոսության շրջանակներում, երկու երկրների ղեկավարները կգտնեն իրենց լուծումը։

Հայաստանի հետ մեզ միավորում են բազմաթիվ ինտեգրացիոն ֆորմատներ, ինչպիսիք են ԱՊՀ-ն, ԵվրԱզԷՍ-ը և այլն։ Եվ, իհարկե, պատմականորեն երկկողմ հարաբերություններ, հումանիտար հարաբերություններ, որոնց կարևորությունը դժվար է գերագնահատել», – ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։