ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքը երկարաձգվել է 3 ամսով
Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, որոշեց ևս երեք ամսով երկարացնել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը։
Այսօր՝ մինչ դատարանը որոշում կկայացներ, Աշոտյանի խափանման միջոցի հարցի փոփոխության վերաբերյալ, Աշոտյանի երիտասարդ կուսակիցները դրսում ակցիա են կազմակերպել՝ «Ազատությու՛ն», «Աշոտյա՛ն» պաստառներով ու նկարներով։
Իսկ երեկ Արմեն Աշոտյանի համար անձնական երաշխավորություն էին ներկայացրել ԱԺ ընդդիմադիր երկու՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները՝ 33 անձ։
Աշոտյանի պաշտպանները անձնական երաշխավորությունից զատ առաջարկել էին նաև այլընտրանքային այլ խափանման միջոցներ․ տնային կալանքը սահմանափակումներով՝ համակցված գրավով՝ առաջարկելով 40 մլն դրամ գրավի չափ, թեև երաշխավորությունը, պաշտպանների դիտարկմամբ, ամբողջությամբ բավարար է Արմեն Աշոտյանի խափանման միջոց կալանքը փոխելու համար։ Սակայն դատարանը բավարար չհամարեց այդ երաշխավորությունն ու չփոխեց կալանքի խափանումը։
Արմեն Աշոտյանի գործով դատական հաջորդ նիստը տեղի կունենա ապրիլի 16-ին։
Հիշեցնենք, որ քրեական վարույթի շրջանակում կալանքի տակ է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։