Դատական այս որոշումը Փաշինյանն է գրել․ Արմեն Աշոտյան
Նիստի ավարտից հետո Աշոտյանը հեռվից հեռու պատասխանել է լրագրողներին հարցերին։
«Դատական այս որոշումը Փաշինյանը իր ձեռքով է գրել։ Երբ նստում էի, Արցախը հայկական էր, չգիտեմ` դուրս գալուցս ինչն է մնալու հայկական»,- ասել է նա։
Լրագրողի այն հարցին, թե արդյոք պետք է Փաշինյա՞նն էլ երաշխավորություն տա, որ խափանման միջոցը փոխեն, Աշոտյանը հարցով է պատասխանել․ «Կարծու՞մ եք՝ կընդունեմ դրա երաշխավորությունը»։