20 Նոյ
2024
14.1° c ԵՐԵՎԱՆ
10.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փաշինյանի միակ ձգտումը պաշտոնն ու ձեր խմբի հարստությունը պահելն է․ Մինասյանի ելույթից հետո ԱԺ-ում լեզվակռիվ սկսվեց

Փաշինյանի միակ ձգտումը պաշտոնն ու ձեր խմբի հարստությունը պահելն է․ Մինասյանի ելույթից հետո ԱԺ-ում լեզվակռիվ սկսվեց

Գործող իշխանությունը ուզում է հանձնել այն գյուղերը, որոնք հայկական են։ Իրավունքի ուժով Հայաստանին են պատկանում նաև Արծվաշենը, կամ մյուս բոլոր օկուպացված տարածքները, որոնք հիմա Ադրբեջանի տիրապետության տակ են։ Այսօր ԱԺ նիստի իր ելույթի ժամանակ ասել է «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

«Այս տարածքների վերաբերյալ ցանկացած որոշում, որը մեկ միլիմետր անգամ ենթադրում է փոխանցել հակառակորդին, պահանջում է հանրաքվե։ Ասվածիս հիմքերը ՀՀ Անկախության հանրաքվեն է, միջազգային այն պարտավորություններն են, որոնք վկայակոչում եք նաև դուք՝ ԱՊՀ ստեղծման հիմնադիր փաստաթղթերից մինչև Ադրբեջանի պաշտոնապես անդամակցումը 1993 թվականի սեպտեմբերի 24-ը, ինչպես նաև՝ ՀՀ Սահմանադրությունը։

Մինասյանը անթույլատրելի է համարում Հայաստանի որևէ տարածք հակառակորդին հանձնելը։ Ըստ պատգամավորի՝ Փաշինյանը աջ ու ձախ անկեղծ լինելուց է խոսում, մինչդեռ իր միակ անկեղծությունը սեփական աթոռը պահելն է։

«Անկեղծությունը, պարոն Փաշինյան, ձեր կողմից ձեր իշխանությունը, ձեր պաշտոնը պահելու և ձեր խմբի հարստությունը պահելու ձգտումն է։ Սա միակ անկեղծությունն է, որ դուք ժամանակի ցանկացած պահին փորձում եք ներկայացնել հայ ժողովրդին իրավիճակից բխող գործողություններ»,- ասել է Մինասյանը։

Մինասյանի այս ելույթի ընթացքում ՔՊ-ական պատգամավորները ծիծաղել են, փորձել արձագանքել Մինասյանի հայտարարությանը։ Տեղից արձագանքել է նաև «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ ԱԺ նախագահն էլ մեկ Մինասյանին, մեկ Օհանյանին է լռեցրել՝ ասելով, որ իշխանական պատգամավորների ելույթների ժամանակ էլ ընդդիմադիրներն են այդպես անում։

Հիշեցնենք՝ մարտի 18-ին Նիկոլ Փաշինյանը այցելել էր Տավուշի մարզի Ոսկեպար գյուղ ու բնակիչներին ասել՝ «ձեզ հետ ես անկեղծ եմ»։