19 Նոյ
2024
6.2° c ԵՐԵՎԱՆ
1.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ովքե՞ր  են կանգնած դպրոցներում ահաբեկչության մասին կեղծ լուրի հետևում․ Սամվել Մարտիրոսյանի պարզաբանումը

Ովքե՞ր են կանգնած դպրոցներում ահաբեկչության մասին կեղծ լուրի հետևում․ Սամվել Մարտիրոսյանի պարզաբանումը

Երեկվանից Տելեգրամով տարածվում են բավականին սահմռկեցուցիչ հայտարարություններ, որոնք վերաբերում են դպրոցներին․ ֆեյսբուքյան իր էջում գրել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

«Չէի ուզում գրել, մինչև հարցը կլուծվի, բայց խուճապն արդեն տարածվել է։ Եթե կարճ, ապա հայտարարությունները բառացիորեն կրկնում են կեղծիքներ, որոնք տարածվել են այլ երկրներում, բազմաթիվ այլ քաղաքներում, ամիսներ առաջ ու հենց հիմա էլ։ Միակ վտանգը, որ տեսնում եմ, այն է, որ աղմուկը դրդապատճառ չլինի ինչ-որ խախտվածի համար։ Բայց դե մտահոգիչ է, որ էս կեղծիքը էսքան արագ սենց ահավոր խուճապ առաջացրեց։

Ո՞վ է կանգնած այս ամենի հետեւում։ Կարծում եմ, այլ երկրների հատուկ ծառայություններ, որոնք զբաղվում են հիբրիդային հարձակումներով։

Ո՞ր երկրների։ Շատ չեն կասկածյալները, ձախ ձեռքիս մատերի 40%-ով կարող ենք թվարկել»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ Տելեգրամյան մի ալիք տեղեկություն էր տարածել Երևանի մի շարք դպրոցներում ահաբեկչություն իրականացնելու մտադրության մասին, հրապարակվել էին զենքերի լուսանկարներ, նշվել կոնկրետ դպրոցներ։