Արևմուտքը փորձում է խարխլել Ռուսաստանի աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի ձեռք բերած պայմանավորվածությունների իրականացումը. Լավրով
Արևմուտքը փորձում է խարխլել Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման պայմանավորվածությունները, Մինսկում ԱՊՀ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Միացյալ Նահանգները և նրա արբանյակները փորձում են խարխլել Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման պայմանավորվածությունները: Նրանք չեն ցանկանում, որ իրականացվեն այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Հայաստանի և Ադրբեջանի միջև Ռուսաստանի օգնությամբ։
Նրանք ստեղծում են տարբեր ձևաչափեր, որոնք բացահայտ ուղղված են Ռուսաստանի Դաշնության դեմ։ Ռազմավարական առումով Արևմուտքի գիծը դատապարտված է ձախողման»,- հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը։