Պաշտոնական այցով Երևան կժամանի Ղազախստանի նախագահը
Ղազախստանի նախագահ Կասիմ–ժոմարտ Տոկաևը ապրիլի 15-ին մեկօրյա պաշտոնական այցով կժամանի Հայաստան․ այս մասին հայտնում է Tengrinews.kz լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Ղազախստանի նախագահի վարչակազմի մամուլի ծառայությանը։
Նշվում է, որ այցի ընթացքում Տոկաևը բանակցություններ կվարի Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի հետ:
Սա Տոկաևի առաջին պաշտոնական այցն է Հայաստան երկկողմ մակարդակով։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Երևանում տեղի ունեցավ հայ-ղազախական գործարար համաժողով: