25 Դեկ
2024
0.6° c ԵՐԵՎԱՆ
3.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Քրեորեն պատժելի է զինվորներին սահմանից հետ քաշելն ու առանց սահմանազատման գյուղեր հանձնելը․ Մենուա Սողոմոնյան 

Քրեորեն պատժելի է զինվորներին սահմանից հետ քաշելն ու առանց սահմանազատման գյուղեր հանձնելը․ Մենուա Սողոմոնյան 

Մեր զինվորներին իրենց դիրքերից հետ քաշելը քրեորեն պատժելի արարք է լինելու հատկապես այն դեպքում, որ սահմանազատում ու սահմանագծում չի իրականացվել։ ABC media-ի թղթակցի հետ զրույցում ասել է քաղաքագետ Մենուա Սողոմոնյանը, որ ևս հանրահավաքի մասնակից է։ 

«Մենք պետք է հասկանանք, որ չի կարելի վախեցնելով, ահաբեկելով հասնել ինչ-որ բանի։ 2021 թվականին գործող իշխանությունը այստեղ է եկել ու գյուղացիներին խոստացել՝ «ձեռքերը կտրել, բայց ոչինչ չհանձնել», բայց այսօր ահաբեկում ու սպառնում է․ եթե չհանձնենք, պատերազմ կլինի։ Փաշինյանը սեփական ժողովրդին ավելի շատ է սպառնում պատերազմ սկսելով, քան, օրինակ՝ Ալիևը։ Փաշինյանին այստեղ ընտրել է բնակիչների 70 տոկոսը, որովհետև միամտաբար հավատացել են խոստումներին, հիմա ի՞նչ են անում»,- ասել է Սողոմոնյանը։

 Իշխանության ներկայացուցիչները, օգտագործելով մանիպուլիատիվ բոլոր գործիքները, հայտարարում են ու ասում՝ հանձնվող գյուղերը մարդաբնակ չեն, անգամ գյուղապետ ու կադաստրի վկայական չունեն։ Մենուա Սողոմոնյանը, ի պատասխան այս հայտարարությունների՝ ասել է․ «Ձեր նախընտրական ծրագրում նշվա՞ծ էր, որ Խեյրիմլի, Ղըզըլհաջիլի եք հանձնելու։ Ժողովուրդը ձեզ մանդատ է տվել՝ նախընտրական ծրագրի համաձայն, հիմա ի՞նչ եք անում։ Ասել՝ շեղվել եք այդ ծրագրից, շատ մեղմ կհնչի։ Դուք տապալում եք Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, կեղծիքի վրա շարունակում եք իշխանություն կառուցել ու պահել»,- ասել է Սողոմոնյանը։

Հիշեցնենք, որ այսօր Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում հանրահավաք է։ Մասնակիցների թվում նաև ԱԺ պատգամավորներ, մտավորականներ, քաղաքական, հասարակական ու արվեստի գործիչներ կան։