Իսրայել-Իրան ռազմագործողությունների ամփոփումը վերջին մեկ ժամվա ընթացքում
📌Իսրայելը ծրագրում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ հրավիրել Իրանի հարձակումից հետո. РИА Новости-ին հայտնել է կազմակերպությունում Իսրայելի մշտական ներկայացուցիչը։
📌ԱՄՆ-ն պետք է արտահայտի իր ամբողջական կամքը և ցույց տա աջակցությունը Իսրայելին. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ
📌Իսրայելը պատասխան հարված է հասցնելու իր վրա հարձակվողներին։ Այս մասին հայտնել է Իսրայելի կառավարության խոսնակ Օվեր Ջենդլման։
«Իրանի հարձակումները մեզ համար անակնկալ չէին, որովհետև Թեհրանը հայտարարել էր այդ մասին։ Մեր պատասխանը լինելու է շատ հստակ և խիստ։ Պաշտպանության բանակը գտնվում է պաշտպանական և հարձակողական գործողություններ իրականացնելու բարձր պատրաստվածության մակարդակի վրա»,- ասել է Ջենդլանը։
📌Իրանն էլ հայտարարել է՝ ռազմական գործողությունը պատասխան էր Իսրայելի՝ Իրանի դիվանագիտական ներկայացուցչությունների վրա հարձակման։
«Եթե իսրայելական ռեժիմը մեկ այլ սխալ թույլ տա, ապա Իրանի պատասխանը շատ ավելի դաժան է լինելու»,- նշել է ՄԱԿ-ում Իրանի դեսպանը։
📌 CNN-ի փոխանցմամբ՝ սա պատմության մեջ անօդաչու թռչող սարքերի ամենամեծ հարձակումն է։
📌 Իսրայելում մարդիկ խուճապահար են։ Նրանք սոցցանցերում հրապարակում են կադրեր, թե ինչպես են քաղաքացիները տագնապած վազում փողոցներում։
📌 ԱՄՆ-ն էլ հորդորել է Իսրայելին իր հետ խորհրդակցել նախքան Իրանի դեմ որևէ պատասխան գործողությունների դիմելը. Իսրայելական «13» հեռուստաալիք։