Իրանի խոստացած պատասխանն Իսրայելին չուշացավ
Իրանի Իսլամական Հանրապետությունը, ինչպես և խոստացել էր, պատասխանել է Դամասկոսում իր հյուպատոսարանի դեմ հարձակմանը։ Հարյուրավոր անօդաչու սարքեր, թևավոր ու բալիստիկ հրթիռներ գիշերը հայտնվել են Իսրայելի տարածքում։ Ինչպես հայտնում է CNN-ը, Իրանի հարձակման ժամանակ կիրառվել են պատմության մեջ ամենամեծ թվով անօդաչուները։ Իսլամական պետության հեղափոխության պահապանները հայտարարել են, որ սա Դամասկոսում՝ Իրանի հյուպատոսության հրթիռակոծման, ինչպես նաև Պաղեստինի գրավյալ տարածքներում «սիոնիստական ռեժիմի իրականացրած ցեղասպանական գործողությունների պատասխանն է։ Երկրի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին նշել է, որ Իսրայելը պատժվելու է։
Իրանաիսրայելյան հակամարտության անցած գիշերվա քրոնիկոնն՝ ամփոփ։