27 Դեկ
2024
-0.7° c ԵՐԵՎԱՆ
1.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԵՄ-ն նախապես գիտեր Իսրայելին Իրանի պատասխան հարվածի մասին․ Բորել

ԵՄ-ն նախապես գիտեր Իսրայելին Իրանի պատասխան հարվածի մասին․ Բորել

Եվրամիությունը նախօրոք գիտեր Իրանի կողմից Իսրայելին սպասվող պատասխան հարվածի մասին, Միությունը ծանուցում էր ստացել մի քանի օր առաջ․ հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

«Մեզ նախազգուշացրել էին հարվածից մի քանի օր առաջ», – ֆրանսիական Le Monde թերթին տված հարցազրույցում ասել է Բորելը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Իրանի պատասխան հարվածն անակնկալ է եղել ԵՄ-ի համար: Նա չի հստակեցրել, թե որտեղից են ԵՄ իշխանությունները տեղեկություն ստացել հարվածի նախապատրաստման մասին։

ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավարի խոսքով՝ Իսրայելի վրա հարձակումից հետո Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը իրեն ասել է, որ Իսլամական Հանրապետությունը հարվածել է բացառապես «ռազմական թիրախներին» և հասկացրել, որ դա «վերահսկվող պատասխան է»։

Բորելը նշել է, որ եթե Թեհրանն իսկապես ցանկանար զգալի վնաս հասցնել, ապա անօդաչու թռչող սարքեր չէր ուղարկի Իսրայել ուղղությամբ, որոնց

թիրախներին հասնելու համար պահանջվեց մոտ վեց ժամ: «Սա ոչ մի կերպ չի արդարացնում կամ նսեմացնում այս հարձակման նշանակությունը»,- հավելել է նա։

Ավելի վաղ Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին հայտարարել էր, որ իր երկիրը չի ցանկանում սրել լարվածությունը

Մերձավոր Արևելքում, սակայն մտադիր է պատասխանել Թեհրանի դեմ «ցանկացած անօրինական և իռացիոնալ գործողությունների»։