
Ոսկեպարում Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հեռախոսները բնակիչներից հավաքել են. Սուրեն Պետրոսյան
Այս պահին Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում Նիկոլ Փաշինյանը հանդիպում է բնակիչների հետ։ ABC media-ի հետ զրույցում քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը մանրամասներ է հայտնել։
«Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատողները բոլորին թույլ տվեցին մասնակցել ժողովին, միայն ինձ չթողեցին։ Պատճառները չասացին։ Մասնակից բնակիչներից էլ հավաքեցին բոլոր տեսախցիները, հեռախոսները։ Ներսում միայն իշխանական տեսախցիկն է գործում, այն էլ մանիպուլիացիա իրականացնելու նպատակ ունի»,- ասել է Պետրոսյանը։
Քաղաքագետի խոսքով՝ ժողովից արդեն մի քանի բնակիչ է դուրս եկել ու հայտնել, որ խոսել են մասնակի զիջումների մասին։
«Սպասում ենք հանդիպումը վերջանա, բոլորը դուրս գան, հետո հստակ հասկանանք՝ ինչ են քննարկել»,- եզրափակել է Սուրեն Պետրոսյանը։
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը Ոսկեպար այցելել էր նաև մարտի 18-ին։