Փաշինյանը ոսկեպարցիների հարցերին չի պատասխանել, արագ հեռացել է
Նիկոլ Փաշինյանը չի պատասխանել ոսկեպարցիների հարցերին և արագ հեռացել է․ այս մասին հայտնել է այս օրերին Ոսկեպարում բնակվող քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը՝ ընդգծելով, որ կառավարության ղեկավարը հաշվի չի նստում ոսկեպարցիների հետ։
«Բնակիչներին թույլ չեն տվել հարցեր տալ Փաշինյանին, շատ արագ դուրս են եկել և փախել»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է նա՝ ցույց տալով հանդիպմանը մասնակցած մի կնոջ, ում ևս չի հաջողվել հարցեր ուղղել Փաշինյանին։
«Անգամ մի քանի տասնյակ մետրից մոտ չթողեցին գնալ, որ հանկարծ որևէ հարց, որևէ շփում չլինի։ Կարելի է ասել՝ փախան»,-ասել է քաղաքագետը։