Արևմուտքը Հայաստանին վերապահում է տարածաշրջանում հրդեհ բռնկելու գործիքի դերը․ Զախարովա
Արևմուտքը Հայաստանին վերապահում է ընդամենը տարածաշրջանում նոր մեծ հրդեհ բորբոքելու գործիքի դերը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Որքան էլ գեղեցիկ խոսքեր ասեն [Արևմուտքում] իրենց կողմից Հարավային Կովկասում խաղաղության հոգածության վերաբերյալ, Հայաստանին վերապահված է միայն գործիքի դերը, որով Միացյալ Նահանգներն ու ԵՄ-ն ցանկանում են նոր մեծ հրդեհ բռնկել»,- ասել է Զախարովան։