Մհեր Գրիգորյանը չի մեկնի Տավուշ․ մեկնաբանել են աշխատակազմից
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ու տավուշցիների հանդիպումը կկայանա Երևանում, վերջինս չի մեկնի Տավուշ։ Այս մասին ABC Media–ի հետ զրույցում ասել է Գրիգորյանի օգնական Տիգրան Արզոյանը։
«Ըստ իմ ունեցած տեղեկությունների՝ պարոն Գրիգորյանը չի հրաժարվել մեկնել Տավուշ, տավուշցիների հետ հանդիպումը լինելու է Երևանում»,-ասաց Արզոյանը։
Նշենք, որ Տավուշի բնակիչները պահանջել էին հանդիպում Մհեր Գրիգորյանի հետ, սակայն այսօր մամուլում տեղեկություններ տարածվեցին, թե Մհեր Գրիգորյանը հրաժարվել է մեկնել Կիրանց՝ հանդիպելու ակցիա իրականացնող քաղաքացիների հետ։
Հիշեցնենք՝ վարչապետի աշխատակազմի՝ Տավուշի շրջանները հանձնելու մասին հայտարարությունից հետո, արդեն 4-րդ օրն է գյուղերի բնակիչները փակել են Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին: