16 Ապր
2025
11.2° c ԵՐԵՎԱՆ
3.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ալիևը աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա

Ալիևը աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա. հայտնել են նրա մամուլի ծառայությունից:

Այցն իրականացվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով:

Մոսկվայի օդանավակայանում Իլհամ Ալիևին դիմավորել են ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և այլ պաշտոնյաներ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Կրեմլի մամուլի ծառայությունը, այցի շրջանակում Ալիևը հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ծրագրվում է քննարկել ռուսադրբեջանական ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման առանցքային հարցերը։

Ռազմագերիներ