ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը հայտարարել է, որ Բաքուն ունի իր ուժերը Արցախում անվտանգությունն ապահովելու համար։ «Ակնհայտ է, որ այդ հարցը միակողմանիորեն չի լուծվում, տարածաշրջանը մեծապես կախված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարներից»,- նշել է նա՝ մեկնաբանելով ռուս խաղաղապահ զորախմբի դուրսբերումը Ղարաբաղից։