Կրեմլը հայտնել է, որ Երևանից դեռևս որևէ ազդանշան չի ստացել հայ–ադրբեջանական սահմանի սահմանազատման հետ կապված ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ։
«Մենք ակնկալում ենք, որ կարճաժամկետ հեռանկարում նախագահ Վլադիմիր Պուտինն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնարավորություն կունենան անձամբ քննարկել այդ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև որոշ այլ հրատապ հարցեր», – հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։