ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները քննարկել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի հետ․ այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան երկկողմ օրակարգի հարցերը, ինչպես նաև անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին»,– ասված է հաղորդագրությունում: