16 Նոյ
2024
1° c ԵՐԵՎԱՆ
6.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Երևանի ընտրությունը՝ մնալ ՀԱՊԿ-ի կազմում, թե ոչ, նրա ինքնիշխան որոշումն է․ հարց է՝ ՀՀ ղեկավարությունը գնահատո՞ւմ է երկրի առջև ծառացած ազգային անվտանգության սպառնալիքները․ Տասմագամբետով

Երևանի ընտրությունը՝ մնալ ՀԱՊԿ-ի կազմում, թե ոչ, նրա ինքնիշխան որոշումն է․ հարց է՝ ՀՀ ղեկավարությունը գնահատո՞ւմ է երկրի առջև ծառացած ազգային անվտանգության սպառնալիքները․ Տասմագամբետով

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովն «Իզվեստիա»-ի հետ զրույցում նշել է, որ Հայաստանը սահմանափակել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին, սակայն փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են, և կազմակերպության օրակարգում աշխատանքները շարունակվում են։

«Հայաստանի նկատմամբ ՀԱՊԿ-ի բոլոր պարտավորությունները պահպանվում են՝ կազմակերպության կանոնադրական նպատակներին և սկզբունքներին համապատասխան», – նշել է Տասմագամբետովը։

Պաշտոնյան հավելել է, որ եվրասիական ինտեգրացիոն կառույցների նկատմամբ արևմտյան քաղաքականությունը ազդում է ինչպես կազմակերպության, այնպես էլ մասամբ նրա դաշնակիցների վրա։

«Այստեղ կարևոր է նշել, որ անդամ երկրներն արտաքին խաղացողների հետ փոխգործակցության մեջ հավատարիմ են մնում բազմավեկտոր քաղաքականությանը, ինչը նրանց ինքնիշխան իրավունքն է: Ըստ այդմ՝ Երևանի ընտրությունը՝ մնալ ՀԱՊԿ-ի կազմում, թե լքել կազմակերպությունը, նույնպես կլինի այս անկախ պետության ինքնիշխան որոշումը։ Այլ հարց է, թե ինչպես է Հայաստանի ներկայիս ղեկավարությունը գնահատում երկրի առջև ծառացած ազգային անվտանգության սպառնալիքներն ու ռիսկերը», – կարծում է պաշտոնյան։
Նրա խոսքով՝ Քարտուղարության վերլուծաբանները համարում են, որ Հարավային Կովկասում ուժերի հարաբերակցությունը կարող է փոխվել, եթե Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, բայց այս դեպքում՝ գործի կդրվեն տարածաշրջանային անվտանգության այն գործոնները, որոնց ազդեցությունն այժմ բավականին դժվար է կանխատեսել և հաշվարկել։

«Հայաստանի և ՀԱՊԿ առճակատման հավանականությունը քննարկելիս, որը, հուսով եմ, ոչ ավելին, քան հիպոթետիկ է, պետք է հաշվի առնել կողմերի ռեսուրսային բազան և իրական հնարավորությունները, ուստի այս հարցը տվյալ պահին չի կարող դասվել ծայրահեղ շտապ հարցերի շարքում․ վերլուծություն է պահանջում։ Միաժամանակ մենք հարգում ենք ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին քաղաքական որոշումները, որոնք փոխգործակցում են ՆԱՏՕ-ի հետ՝ լինելով ինքնիշխան և անկախ պետությունների կարգավիճակում», – ընդգծել է Տասմագամբետովը։